Աշոտ Երկաթի խաչով օրհնվել են հայոց աշխարհի չորս կողմերը

Քրիստոսի Խաչափայտի սուրբ մասունքներով խաչը տեղափոխվել է Արցախի Հանրապետություն, որտեղ այժմ կենաց–մահու կռիվ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ Արցախ է տարվել հայոց բանակի Աշոտ Երկաթի խաչը։ Լուրը տարածվել է Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի Facebook-ի պաշտոնական էջում։
Նշվում է, որ խաչի մեջ զետեղված են Քրիստոսի Խաչափայտի սուրբ մասունքները։

«Այսօր ժամը 10։00-ին այդ Խաչով Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հոգևորականների հետ միասին, գնդերեցների մասնակցությամբ օրհնել է հայոց աշխարհի չորս կողմերը և հայոց բանակը՝ ի նպաստ խաղաղության և հայոց հաղթանակի»,- նշված է գրառման մեջ։

Հիշեցնենք, որ 2012 թվականի հունվարի 29-ին՝ հայոց բանակի 20-ամյա հոբելյանի առիթով Մայր Աթոռում պահվող Աշոտ Երկաթ թագավորի պատմական սուրբ խաչի կրկնօրինակը օծվեց և հանձնվեց պաշտպանության նախարարությանը։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Մեզ վրա եկել են պատերազմով, մենք պարտավոր ենք պաշտպանվել. Պարգև սրբազանի հորդորը

Հոկտեմբերի 18-ի ժամը 19:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 729 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6259 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 22 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 195 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 566 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

«Թող իմանան` մենք ողջ ենք, լավ ենք». առաջնագծի տղաների` ժպիտ պարգևող լուսանկարները