Անտեսելով հնարավոր վտանգը` Արցախի ապաստարաններ անհրաժեշտ օգնություն է հասցվում

Չնայած հակառակորդը պարբերաբար հրթիռահրետանային հարվածներ է հասցնում նաև խաղաղ բնակավայրերին, սակայն ապաստարաններում բնակվողների օգնությունը չի ուշանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Արցախի ապաստարաններում գտնվող մարդկանց անհրաժեշտ սննդամթերք և դեղորայք է հասցվում՝ անկախ ռիսկային հանգամանքներից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մամուլի ծառայությունը Facebook-ի պաշտոնական էջում։

Անտեսելով հնարավոր վտանգը` Արցախի ապաստարաններ անհրաժեշտ օգնություն է հասցվում

«Հումանիտար օգնության բաժանման աշխատանքներին ներգրավված է նաև ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի թիմը՝ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանի գլխավորությամբ ու բոլոր աշխատանքներին անմիջական մասնակցությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ուղեկցությամբ սնունդ ու դեղորայք է հասցվում բոլոր նրանց, ովքեր ունեն դրա կարիքը։

Լեռնային Ղարաբաղի ճանաչման նախագիծը կուղարկվի Ֆրանսիայի Սենատ. Վալերի Բուայե

Նշենք, որ սեպտեմբերի 27–ին մեկնարակած պատերազմի առաջին իսկ օրերից մինչ այսօր համայն հայությունն աշխարհի տարբեր ծայրերից տարբեր տեսակի աջակցություն է ցուցաբերում թուրք–ադրբեջանական ագրեսիայից տուժած արցախահայությանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 18-ի ժամը 19:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 729 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6259 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 22 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 195 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 566 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

«Թող իմանան` մենք ողջ ենք, լավ ենք». առաջնագծի տղաների` ժպիտ պարգևող լուսանկարները