Ադրբեջանը խաղաղ բնակիչների դեմ արգելված զենք է կիրառում. Արցախն ապացույցներ ունի

Ապացույցները վավերագրել են նաև աշխարհի տարբեր երկրներից ժամանած լրագրողները, որոնք լուսաբանում են պատերազմն ու ընթացող սակրավորական աշխատանքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Ադրբեջանն Արցախի խաղաղ բնակչության դեմ արգելված զենք է կիրառում: ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը Facebook-ի պաշտոնական էջում լուսանկարներ է հրապարակել, որոնք ապացուցում են այս պնդումը։

Ադրբեջանը խաղաղ բնակիչների դեմ արգելված զենք է կիրառում. Արցախն ապացույցներ ունի

«Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից ոչ հեռու հայտնաբերվել է Ադրբեջանի կողմից արձակված կասետային հրթիռ՝ 260-ից ավելի պայթած ու չպայթած բեկորային ռումբերով, որը միջազգային բոլոր կոնվենցիաների դրույթներով արգելված է կիրառել խաղաղ բնակչության վրա»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանը խաղաղ բնակիչների դեմ արգելված զենք է կիրառում. Արցախն ապացույցներ ունի

Շեշտվում է՝ մոտակայքում ռազմական որևէ օբյեկտ չկա,  փոխարենը այն տարածքը, որտեղ հայտնաբերվել է հրթիռը, տնտեսական նշանակություն ունի: Այստեղ մարդիկ զբաղվում են անասնապահությամբ, այգեգործությամբ ու մեղվաբուծությամբ։

Ծառայության տեղեկացմամբ՝ արոտավայրում ու հարակից անտառներում հայտնաբերված զինամթերքը հետագայում կոչնչացվի։

Ադրբեջանը խաղաղ բնակիչների դեմ արգելված զենք է կիրառում. Արցախն ապացույցներ ունի

Հրապարակված լուսանկարներում երևում է, որ խաղաղ բնակչության դեմ կիրառված արգելված զենքի ապացույցները լուսանկարել ու վավերագրել են ոչ միայն տեղական, այլև արտասահմանյան լրագրողները։

Ադրբեջանը խաղաղ բնակիչների դեմ արգելված զենք է կիրառում. Արցախն ապացույցներ ունի

ԱԻ պետական ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է տան բակերում, այգիներում, թեկուզ անտառներում ռումբ, կամ այլ պայթուցիկ նյութեր հայտնաբերելու դեպքում անհապաղ զանգահարել 911,112,101 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով։

Հիշեցնենք՝ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերն օրեր շարունակ զբաղված են չպայթած զենք, զինամթերքի հայտնաբերման և ոչնչացման աշխատանքներով։ Առայժմ աշխատանքներն իրականացվում են Ստեփանակերտի տարածքում, կրակի դադարեցումից հետո կիրականացվեն նաև Արցախի այլ շրջաններում։