Ucom–ը կապի խնդիր ունի. ինչ են ասում ընկերությունից

Հայաստանյան կապի օպերատորը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան մեկնաբանել է, թե ինչը կարող էր խափանումներ առաջացնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Հոկտեմբերի 20-ի առավոտից Ucom ֆիքսված կապից օգտվող բաժանորդները հայտնաբերել են, որ որոշ ծառայությունների հետ խնդիրներ կան։ Մասնավորապես` չեն գործում սոցիալական կայքերը` Facebook–ը, Telegram–ը, Wiber-ը և այլն։

Հայաստանի գործատուների միությանն անհանգստացրել է Ucom–ի հարցը

Sputnik Արմենիան այս հարցով դիմեց Ucom ընկերության լրատվական ծառայությանը` պարզելու, թե ինչի հետևանք են կապի վերոնշյալ խափանումնրը։

«Ցանցի խնդիր չկա։ Տեխնիկական անձնակազմն այս պահին ստուգում է Facebook-ի քեշերը և DNS սերվերները»,– ասաց ընկերության մամուլի քարտուղար Դիանա Մնացականյանը։

Նա նաև նշեց, որ այս պահին իրենք էլ պտասխանի են սպասում ընկերության տեխնիկական բաժնից։

Ucom–ի խնդիրները եվրոպական ուղղությունից են գալիս. ընկերության հայտարարությունը