Վարդենիսում Ադրբեջանի ԱԹՍ–ի հարվածից տուժած 14-ամյա տղայի վիճակն արդեն կայուն է. լուսանկար

Նարեկը հիվանդանոց էր տեղափոխվել կրծքավանդակի բեկորային վնասվածքով, որովայնի սալջարդով և այլ վնասվածքներով։ «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնի մամուլի խոսնակի հրապարակած լուսանկարում նա լիաթոք ժպտում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Վարդենիսում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով անօդաչու թռչող սարքի հարվածից տուժած 14-ամյա Նարեկի վիճակն արդեն կայուն է: Facebօok սոցցանցի իր էջում հայտնել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

«Նարեկը դուրս է գրվել վերակենդանացման բաժանմունքից: Եվս մի քանի օր կմնա «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում բժիշկների խիստ հսկողության տակ: Տղան ուներ կրծքավանդակի բեկորային վնասվածք, ձախակողմյան հեմոպնևմոթորաքս, աջակողմյան պնևմոթորաքս, որովայնի սալջարդ»,–գրել է նա։

Կյանքն է պատասխանը. Երևանում արցախցի գեղեցկուհի է ծնվել. լուսանկար

Դերձյանը հիշեցրել է, որ Նարեկն ու նրա ընտանիքը մեքենայով գնալիս են եղել դաշտ` հողագործական աշխատանքի, երբ ԱԹՍ–ն հարվածել է: Թռչող սարքի հարվածից հետո տղան բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել էր Երևան:

Գնել Սանոսյանն այցելել է Գավառի ծննդատանը լույս աշխարհ եկած արցախցի Մոնթեին

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 14-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը ԱԹՍ–ով հարվածներ էին հասցրել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքին մոտ գտնվող Սոթք համայնքի գյուղատնտեսական նշանակություն ունեցող ցանքատարածություններին։ ԱԹՍ-ի հարձակման պահին կարտոֆիլի սեզոնային բերքահավաք էր ընթանում, դաշտում աշխատում էին խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ։

Սահմանը պահող հայրիկն ու նկարի զինվորը. որն է 11–ամյա ստեփանակերտցի աղջկա երազանքը