ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիայի ծովափնյա Անթալիա քաղաքում հզոր փոթորիկը շրջել է մզկիթի մինարեն։
Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, ուժեղ քամին տապալել է ծառեր, պոկել տանիքներ, ավերել ջերմոցներ։ Մեկ անձ զոհվել է։ Hurriyet–ը հայտնում է, որ մահացածը կին է։ Նրա վրա ընկել է տրանսպորտային տաղավարը։
Հիշեցնենք` օրեր առաջ հորդ անձրևից տուժել էր Թուրքիայի Ստամբուլ քաղաքը։ Կարկտախառն անձրևը հեղեղել էր քաղաքի փողոցները։
Փրկարարներն ստիպված էին տարհանել մարդկանց ու ջրի մեջ մնացած ավտոմեքենաները։
Թուրքիայի Անթալիա քաղաքում պտտահողմը շրջել է ուղևորատար ավտոբուսը. տեսանյութ և լուսանկար