Օրերս Սիրիայից Ադրբեջան է տեղափոխվել ավելի քան հազար գրոհային. աղբյուր

Սիրիայի նախագահը, ինչպես նաև ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավարն ավելի վաղ խոսել էին վարձկաններին Ղարաբաղյան հակամարտության գոտի տեղափոխելու մասին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Անցած ուրբաթ ավելի քան 1000 գրոհային է տեղափոխվել ղարաբաղյան հակամարտության գոտի։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Պարբերականի աղբյուրներն ասել են, որ գրոհայինների ևս մեկ խումբ էլ պատրաստվում է մեկնել Սիրիայից։

Ավելի վաղ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել էր, որ գրոհայինները Թուրքիայից տեղափոխվում են Ղարաբաղ: ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինն էլ հայտնել էր, որ, ըստ տեղեկությունների, հակամարտության գոտում ներգրավվում են Մերձավոր Արևելքում պատերազմող միջազգային ահաբեկչական կազմակերպությունների վարձկանները։ Ընդ որում` խոսքը հարյուրավոր և նույնիսկ հազարավոր արմատականների մասին է: