Մոսկվան անընդունելի է համարում գրոհայինների մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանը

Ռուսական կողմը Ղարաբաղյան հակամարտության հարցով խորհրդակցություններ է անցկացնում Թուրքիայի ներկայացուցիչների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանը Թուրքիայի գործընկերների հետ շփումների ժամանակ քննարկում է Ղարաբաղում ընթացող մարտերին Սիրիայից և Լիբիայից ուղարկված վարձկանների հարցը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը հայտարարել է, որ Մոսկվան անընդունելի է համարում նրանց ներգրավումը։

Երևի պատկերացնում եք` ինչ եղավ նրանց հետ. ՊՆ–ն վարձկանների է նկարահանել Արցախում

«Այո, մենք քննարկում ենք բոլոր հարցերը», - ասել է Բոգդանովը՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Ճշտող հարցին, թե արդյոք Մոսկվան խորհրդակցությունների ընթացքում դիրքորոշում հայտնո՞ւմ է այն մասին, որ Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողություններում վարձկանների ներգրավումն անընդունելի է, Բոգդանովը շեշտել է. «Իհարկե: Իհարկե»։

Սիրիացի վարձկաններին պարզապես խաբել են, ու նրանք շարունակում են զոհվել ոչ իրենց կռվում

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով։ Տեղեկություններ կան, որ նրանց 1,5-2 հազար դոլար են վճարել ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն հայկական և ղարաբաղյան իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչներ։

Օրերս Սիրիայից Ադրբեջան է տեղափոխվել ավելի քան հազար գրոհային. աղբյուր