«Մեկին մորթել են, մյուսին` վիրավորել». արցախցի կանայք ՄԱԿ–ի առջև բողոքի ակցիա են անում

Արցախցի կանայք նամակ են պատրաստել, որը փոխանցելու են Հայաստանում ՄԱԿ–ի գրասենյակին։ Նրանք պահանջում են, որ միջազգային հանրությունը չլռի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի –Sputnik. Արցախցի կանայք Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում` պահանջելով կույր չլինել ու կոչերից անցնել գործի։

Բողոքի ակցիային մասնակցում են նաև երեխաներ։ Հավաքվածները վանկարկում են` «Կանգնեցրեք ադրբեջանական ագրեսիան», «Մի եղեք կույր», «Ճանաչում»։ Բողոքի ակցիայի մասնակիցներից մի կին` Իրինա Սաֆարյանը, հայտնեց, որ պահանջում են, որ Հայաստանում ՄԱԿ–ի ներկայացուցիչն իջնի և հանդիպի իրենց հետ։

«Մեկին մորթել են, մյուսին` վիրավորել». արցախցի կանայք ՄԱԿ–ի առջև բողոքի ակցիա են անում

«Ուզում ենք լսելի դարձնել մեր ձայնն ամբողջ աշխարհին, որպեսզի աշխարհը չլռի։ Այն, որ միջազգային կազմակերպությունը չեզոք կոչեր են անում, հասկանում ենք, որ այստեղ խոսում են շահերը, մարդասիրական ոչ մի բան չի մնացել։ Ամեն դեպքում, հույսներս չենք կորցնում»,–ասաց Սաֆարյանը։

Բողոքի ակցիայի մեկ այլ մասնակից էլ` Սիրանուշ Սարգսյանը, ասաց, որ գրասենյակի դիմաց կկանգնեն այնքան, մինչև որևէ մեկը ներքև կիջնի։
«Իրենց բախտը բերել է` մեզ տեռորիստներն են շրջափակում, մենք էլ իրենց կշրջափակենք։ Մեզ ինչքան են անտեսելու, ինչքան կարելի է լուռ մնալ. մեր խաղաղ բնակիչներից մեկին մորթել են, մյուսին` վիրավորել։ Ես այսօր Ստեփանակերտ եմ գնում, եթե ուզում են իրականությունը տեսնել, թող գան ինձ հետ. եթե ռիսկ անեն, Հադրութ էլ կտանենք»,–ասաց Սարգսյանը։

«Մեկին մորթել են, մյուսին` վիրավորել». արցախցի կանայք ՄԱԿ–ի առջև բողոքի ակցիա են անում

Նրանք, ի դեպ, նամակ են պատրաստել, որտեղ փաստերն են ներկայացված ադրբեջանական ագրեսիոն քայլերի առնչությամբ։
Գրասենյակի անվտանգության աշխատակիցները հայտնեցին, որ բողոքի ակցիայի մասնակիցներից երեքին պատրաստ են ընդունել։

Կարճ զրույցից հետո ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակից դուրս եկան բողոքի ակցիա անողներն ու տեղեկացրին` այսօր ժամը 5-ին Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ կհանդիպեն։

«Մեկին մորթել են, մյուսին` վիրավորել». արցախցի կանայք ՄԱԿ–ի առջև բողոքի ակցիա են անում

Արցախցի Լիանա Ադամյանն ասաց, որ իրենց հայտնել են` Շարփն այս պահին տեղում չէ, դրա համար էլ պայմանավորվել են ժամը 5-ին հանդիպել։
«Մենք գնալու տեղ չունենք, ոչինչ, չենք շտապում. կսպասենք ու ժամը 5-ին կհանդիպենք Շարփին։ Պահանջելու ենք, որ Շարփը գա Արցախ, որպեսզի տեսնի` ինչ է կատարվում, արձանագրի ու ներկայացնի միջազգային հանրությանը»,–ասաց Ադամյանը։

Բողոքի ակցիա անողները ՄԱԿ—ի գրասենյակի դիմաց սպասում են նախանշված ժամին։