ՄԱԿ–ի առջև բողոքի ակցիա անող արցախցիներին հազարավոր հայաստանցիներ միացան. լուսանկարներ

ՄԱԿ–ի գրասենյակի առջև հավաքվածները սպասում են, որ ժամը 17։00-ին հանդիպեն Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում ՄԱԿ–ի գրասենյակի դիմաց բողոքի ակցիա անող արցախցի կանանց քիչ առաջ միացան նաև հայաստանցիները։ Հազարից ավել մարդիկ Երևանի կենտրոնում իրականացված քայլերթով եկան ՄԱԿ գրասենյակ ու միացան արցախցի կանանց։ Ի դեպ, հայաստանյան շոու–բիզնեսի ներկայացուցիչները, դերասանները նույնպես միացել են նրանց։ 

ՄԱԿ–ի առջև բողոքի ակցիա անող արցախցիներին հազարավոր հայաստանցիներ միացան. լուսանկարներ

Այժմ բոլորով միասին սպասում են, որ ժամը 17։00-ին, ինչպես խոստացել էին քիչ առաջ, հանդիպեն Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ։
Նշենք, որ այսօր առավոտից ՄԱԿ–ի գրասենյակի առջև են հավավքել արցախցի կանայք և երեխաները։ Նրանց խմբից երեքին ընդունեցին ՄԱԿ գրասենյակից։ Կարճ զրույցից հետո պարզ դարձավ, որ այսօր ժամը 17։00-ին կհանդիպեն Շարփի հետ։

ՄԱԿ–ի առջև բողոքի ակցիա անող արցախցիներին հազարավոր հայաստանցիներ միացան. լուսանկարներ

Արցախցի Լիանա Ադամյանն ասել էր, որ պահանջելու են` Շարփը գա Արցախ, որպեսզի տեսնի` ինչ է կատարվում, արձանագրի ու ներկայացնի միջազգային հանրությանը։

ՄԱԿ–ի առջև բողոքի ակցիա անող արցախցիներին հազարավոր հայաստանցիներ միացան. լուսանկարներ