Լոպեսի նախկին սիրեցյալն իր բազմամիլիոնանոց լսարանին պատմել է ՀՀ–ին սպառնացող վտանգի մասին

Աշխարհահռչակ երաժիշտն իր ավելի քան 17 միլիոնանոց լսարանին ներկայացրել է իր հայամետ դիրքորոշումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի - Sputnik. Աշխարհահռչակ ամերիկացի ռեփեր և պրոդյուսեր, մեգաաստղ Ջենիֆեր Լոպեսի նախկին սիրեցյալը՝ Փի Դիդին (իսկական անունը՝ Շոն Քոմբս), Instagram-ի իր էջի սթորի բաժնում գրառում է արել Արցախում ընթացող պատերազմի մասին։
Նա իր իր ավելի քան 17 միլիոնանոց լսարանին տեղեկացրել է Հայաստանին սպառնացող վտանգի մասին։

Լոպեսի նախկին սիրեցյալն իր բազմամիլիոնանոց լսարանին պատմել է ՀՀ–ին սպառնացող վտանգի մասին

Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեն (ANCA) Twitter- ի իր էջում շնորհակալություն է հայտնել հայտնի ռեփերին հրապարակման համար։

​«Բոլորը պետք է խոսեն խնդրի մասին՝ սկսած սենատորներից մինչև համաշխարհային աստղեր, քանի դեռ ԱՄՆ-ում չփորձեն կասեցնել հայերի կոտորածը»,–նշված է գրառման մեջ:

«Նրանք նորից մեր եկեղեցիներն են ավերում». Օհանյանն արձագանքել է Շուշիի հրթիռակոծմանը