Կտրուկ բեկում մտցնել Արցախի իրադարձություններում. ՀՅԴ անդամները հանդիպել են ԱՀ նախագահին

Հանդիպման ընթացքում քննարկվել է Արցախի ներքին իրավիճակը, ռազմաճակատում առկա իրադրությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի անդամներն այսօր` հոկտեմբերի 19-ին, հանդիպել են Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Տեղեկությունը հայտնում են ՀՅԴ գրասենյակից։

Հանդիպման ընթացքում քննարկվել է Արցախի ներքին իրավիճակը, ռազմաճակատում առկա իրադրությունը: Տեղեկացվում է, որ հատուկ անդրադարձ է կատարվել տիրող իրավիճակում կտրուկ բեկում մտցնելու հնարավորություններին:

Սիրիացի զինյալ–ահաբեկիչների գործողություններն ուղիղ սպառնալիք են ՌԴ անվտանգությանը

Նշենք, որ հոկտեմբերի 17-ին ՀՀ 13 կուսակցություն դիմել է կառավարությունը՝ որոշումներ ընդունելու, օպերատիվ գործողություններ ծրագրելու և համակարգելու իրավասություններով օժտված ռազմաքաղաքական հարցերի շտաբ ստեղծելու առաջարկով։

ՀՀ քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր- Խաչատուրյանը հանդիպել էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Հանդիպմանը քննարկվել էր ՀՀ-ի և Արցախի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած իրավիճակը:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 18-ի ժամը 19:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 729 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6259 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 22 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 195 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 566 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

«Թող իմանան` մենք ողջ ենք, լավ ենք». առաջնագծի տղաների` ժպիտ պարգևող լուսանկարները