Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիան 50 000 եվրո օգնություն կփոխանցի Հայաստանին

Փարիզի քաղաքապետը հայտնել է, որ մտադիր է 2021 թվականի սկզբին Փարիզի խորհրդի պատվիրակության հետ այցելել Երևան՝ ի նշան համերաշխության, ինչպես նաև իրավիճակն անձամբ տեսնելու ու երկու երկրների կապերն ավելի ամրապնդելու համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիան (AIMF) մտադիր է 50 000 եվրո օգնություն փոխանցել Հայաստանին։ Այս մասին ֆրանսիական «Nouvelles d’Arménie» պարբերականի հետ զրույցում հայտնել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, որը նաև ասոցիացիայի նախագան է։

«Ես խնդրեցի AIMF-ին անմիջապես 50 000 եվրո հրատապ օգնության որոշում մշակել՝ փախստականների ընդունելության հարցում Երևանին օգնելու և առողջական ճգնաժամը հաղթահարելու համար»,– ասել է նա:

Անն Իդալգոն նաև հայտնել է, որ մտադիր է 2021 թվականի սկզբին Փարիզի խորհրդի պատվիրակության հետ այցելել Երևան՝ ի նշան համերաշխության, ինչպես նաև իրավիճակն անձամբ տեսնելու ու երկու երկրների կապերն ավելի ամրապնդելու համար:

Եթե միակ լուծումը Լեռնային Ղարաբաղի ճանաչումն է, մենք չպետք է հապաղենք. Փարիզի քաղաքապետ

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 18-ի ժամը 19:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 710 զինծառայողներ և 36 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6109 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 22 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 192 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 558 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

«Թող իմանան` մենք ողջ ենք, լավ ենք». առաջնագծի տղաների` ժպիտ պարգևող լուսանկարները