Հյուսիսային ուղղությամբ թշնամին մեկ–երկու գրոհից հետո հետ է շպրտվել. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ մարտերի ուժգնությունը որոշակիորեն թուլացել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի — Sputnik․ Այսօր հայկական և ադրբեջանական զինված ուժերը արցախա–ադրբեջանական սահմանագոտում դիրքային փոփոխություններ չեն ունեցել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Այսօր վաղ առավոտյան մարտերը շարունակվել են, հակառակորդը հյուսիսային և հարավային ուղղություններով սկսել է հարձակողական գործողություններ կատարել։ Հյուսիսային ուղղությամբ հետ է շպրտվել մեկ–երկու գրոհներից հետո։ Հարավային ուղղությամբ տևական ժամանակ ծանր մարտերտը շարունակվում էին։ Կողմերը դիրքային փոփոխություններ գրեթե չեն ունեցել»,–ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` այս պահի դրությամբ մարտերի ուժգնությունը որոշակիորեն թուլացել է։

Պատերազմը քթի տակ է, կամ ինչ անել, որ Իրանն օգնի Հայաստանին

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 18-ի ժամը 19:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 729 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6259 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 22 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 195 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 566 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

«Թող իմանան` մենք ողջ ենք, լավ ենք». առաջնագծի տղաների` ժպիտ պարգևող լուսանկարները