Արցախում վիրավորված ռուս լրագրողը դեռ պատրաստ չէ Մոսկվա մեկնելու

Ռազմական լրագրողը կարծում է, որ պետք է տեղում ավարտել բոլոր բուժական և վերականգնողական պրոցեդուրաները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Արցախում վիրավորված և Երևանում բուժվող ռազմական լրագրող Յուրի Կոտենոկը դեռևս պատրաստ չէ Մոսկվա մեկնելու: Լրագրողն այդ մասին հայտնեց Sputnik Արմենիային։

«Երկար պայքար է լինելու, պատրաստ ենք». Մոսկվայից եկած հայ բժիշկը կյանքեր է փրկում Արցախում

Ավելի վաղ ԶԼՄ-ները, վկայակոչելով Ռուսաստանի առողջապահության նախարարությանը, հայտնել էին, որ լրագրողին Մոսկվա կտեղափոխեն առաջիկա հինգշաբթի՝ հոկտեմբերի 22-ին:

Լրագրողի խոսքով` իրեն ամենից շատ անհանգստացնում է ոտքի վերքի վիճակը։ Նա անհրաժեշտ է համարում տեղում ավարտել անհրաժեշտ բուժական և վերականգնողական պրոցեդուրաները։

«Ես Երևանում շրջապատված եմ բարձր որակավորում ունեցող մասնագետներով և վստահում եմ նրանց», - ասաց Կոտենոկը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գնդակոծության ժամանակ վիրավորվել էին ռազմական մեկնաբան Յուրի Կոտենոկը, «Ռուսաստանի սպաներ» պորտալի հատուկ թղթակից Լևոն Արզանովը և նրանց ուղեկցող Հրանտ Բալադյանը: Ավելի ուշ Արզանովին և Բալադյանին Մոսկվա էին տեղափոխել «Ռոսիա» կառավարական ինքնաթիռով:

«Մեր փրկությունն իսկական հրաշք է». Կոտենոկը` Արցախի պատերազմի առանձնահատկության մասին