ԱՄՆ պետքարտուղարն առանձին հանդիպումներ կունենա ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հետ

Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը չի բացառել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման հնարավորությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի - Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ։ Այս մասին գրում է Politico կայքը:

ԱԳՆ-ից Sputnik Արմենիային տեղեկացրին, որ հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին՝ Վաշինգտոնում։

ԱՄՆ պետքարտուղարի հետ առաջինը կհանդիպի Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Այնուհետև Պոմպեոն կհանդիպի Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:

Պոմպեոն հուսով է, որ հայերը կկարողանան պաշտպանվել Ադրբեջանից

Politico-ի տեղեկություններով`ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը չի բացառել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման հնարավորությունը:

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին ռուսաստանյան TACC լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարել է, որ պատրաստ է մեկնել Մոսկվա՝ հանդիպելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ` Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններ վարելու համար:

Լրագրողի հարցին, թե ինչպիսին կարող է լինել Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը, և պատրաստ է արդյոք Երևանը զիջումների գնալ հանուն խաղաղության, Փաշինյանը պատասխանել է` Հայաստանը պատրաստ է փոխզիջման, իսկ դրա նախադրյալը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծումն է։

Մենք դեմ ենք, որ հակամարտությունը միջազգային բնույթ ստանա. Մայք Պոմպեո

Ալիևն իր հերթին հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է դադարեցնել ռազմական գործողությունները, եթե «Հայաստանը կառուցողական դիրք ընդունի բանակցային պրոցեսում»։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

«Ուզում ենք զրկել ռեժիմը ռեսուրսներից». Պոմպեոն Իրանին սպառնացել է նոր պատժամիջոցներով

Հոկտեմբերի 18-ի ժամը 19:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 729 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6259 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 22 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 195 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 566 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

«Թող իմանան` մենք ողջ ենք, լավ ենք». առաջնագծի տղաների` ժպիտ պարգևող լուսանկարները