Ադրբեջանի հերթական սուտը. ՀՀ ՊՆ-ն հերքում է

Ադրբեջանի դատախազությունը հաղորդագրություն է տարածել Հայաստանի իբր թե նոր թիրախի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի - Sputnik. Ադրբեջանի դատախազության տարածած հաղորդագրությունը, թե, իբր, Հայաստանը թիրախավորել է Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղը, բացարձակ սուտ է, Facebook սոցիալական ցանցի իր էջում տեղեկացնում է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

ՀՀ–ի կողմից Ադրբեջանի տարածքում ռազմական օբյեկտների թիրախավորումն արդեն լեգիտիմ է

«Իսկ ստերը անգամ մեկնաբանության կարիք չունեն»,-հավելել է խոսնակը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 18-ի ժամը 19:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 710 զինծառայողներ և 36 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6259 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Պաշտպանության բանակը հրապարակել է Գյանջայում գտնվող ռազմական նշանակետերի ցանկը

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 22 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 195 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 566 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

«Թող իմանան` մենք ողջ ենք, լավ ենք». առաջնագծի տղաների` ժպիտ պարգևող լուսանկարները