Ադրբեջանը զրկվել է ևս 9 ԱԹՍ–ից և 12 զրահատենիկայից. թշնամու կորուստներն ավելանում են

Ադրբեջանը շարունակում է կրել ինչպես զինտեխնիկայի, այնպես էլ մարդկային կորուստներ։ Վերջին մեկ օրում Ադրբեջանի զինված ուժերը զրկվել է 150 զինծառայողից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի — Sputnik. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը Facebook–ի իր էջում հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներն է ներկայացրել։

Վերջին մեկ օրում խոցվել է ևս 9 ԱԹՍ-ից, 12 զրահատեխնիկա։ Բացի այդ, Ադրբեջանը ևս 150 զոհ ունի:

Այսպիսով` Ադրբեջանի զինված ուժերն ընդհանուր առմամբ կորցրել են 22 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 195 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 566 տանկ և ՀՄՄ: Ինչ վերաբերում է մարդկային կորուստներին, ապա Ադրբեջանում 6259 զինծառայող է զոհվել։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Ադրբեջանը վարձկաններին ստիպել է ռազմական գործողություններ ձեռնարկել Հորադիզի շրջանում

Հոկտեմբերի 18-ի ժամը 19:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 710 զինծառայողներ և 36 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6259 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 22 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 195 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 566 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

«Թող իմանան` մենք ողջ ենք, լավ ենք». առաջնագծի տղաների` ժպիտ պարգևող լուսանկարները