«Վրեժ ունեմ լուծելու». զինհաշմանդամ դարձած Արկադի Անդրեասյանը կամավոր մեկնել է առաջնագիծ

Արկադին հայտնեց` առաջնագծում տրամադրությունը հաղթական է, տարիքով իրենից ավելի փոքր տղաներն ուղղակի հերոսական կռիվ են տալիս։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. 2014թ–ի հուլիս–օգոստոսին պարտադիր զինծառայության ընթացքում Ադրբեջանի հարձակման հետևանքով զինհաշմանդամ դարձած Արկադի Անդրեասյանն արցախյան պատերազմի առաջին իսկ օրերին կամավոր մեկնել է առաջնագիծ, ինչպես ինքն է ասում` վրեժ ուներ լուծելու։

«Այս պատերազմն ինձ կանչեց վրեժխնդրության` իմ բոլոր զոհված ընկերների, ծառայակիցների, հրամանատարների թափված արյան համար»,– այսօր լրագրողների հետ հնդիպմանը հայտարարեց Արկադի Անդրեասյանը։

Մինչև երեկո խոցվել է թշնամու 9 ԱԹՍ, որից 2-ը` ՀՀ տարածքում. Արծրուն Հովհաննիսյան

Արկադին վստահեցրեց` առաջնագծում տրամադրությունը հաղթական է, տարիքով իրենից ավելի փոքր տղաներն ուղղակի հերոսական կռիվ են տալիս հանուն հայրենիքի։

«Սահմանից վերադառնալուց հետո այցելել եմ վիրավոր տղաներին։ Բոլորն ուզում են օր առաջ ապաքինվել ու վերադառնալ առաջնագիծ։ Հաղթելու ենք»,– իր խոսքն ավարտեց նա։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 18-ի ժամը 19:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 710 զինծառայողներ և 36 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6109 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 22 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 192 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 558 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում