Հյուսիսային առաջնագծում առյուծ տղերքը ժպտում են։ Նրանց տրամադրությունն ու տրամադրվածությունն արտահայտված է Sputnik Արմենիայի այս ֆոտոշարքում։ Թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ կռվողները վստահեցնում են` ամեն ինչ լավ է լինելու։
«Թող մերոնք իմանան, որ մենք ողջ ենք, լավ ենք», - ասացին կարևոր դիրքեր պաշտպանողները։ Նրանք գիտեն, որ իրենց տանը սպասում են ու ամեն օր նրանցից հաղթանակի լուրն են ակնկալում։