Շինարարության «առաջնագծում». Արցախում քայլեր են արվում պատերազմի հետքը վերացնելու համար

Հնարավոր ամեն ինչ արվելու է, որ կարճ ժամանակում Ստեփանակերտում, մյուս բոլոր քաղաքներում ու բնակավայրերում պատերազմի հետքն իսպառ վերացվի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանն ընդունել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանին և ՀՀ շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանին: Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Քննարկվել են շինարարության «առաջնագծում» սպասվող առաջիկա անելիքները:

Արցախում ավերվել են դպրոցներ, մանկապարտեզներ, ուսանողներ են զոհվել. պատերազմի հետևանքները

«Սեպտեմբերի 27-ից սկսած Արցախի խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները թշնամու թիրախակետում են: Վթարավերականգնողական, ապամոնտաժման, վերանորոգման ու վերակառուցման աշխատանքներ շատ կան: Գործնական առաջին քայլերն արդեն արված են: Միայն Ստեփանակերտում արդեն պարզ է, թե շինարարների ջոկատները որտեղից են սկսվելու իրենց աշխատանքը»,–նշված է հաղորդագրության մեջ:

Հնարավոր ամեն ինչ արվելու է, որ կարճ ժամանակում Ստեփանակերտում, մյուս բոլոր քաղաքներում ու բնակավայրերում պատերազմի հետքն իսպառ վերացվի:

Նշենք, որ սեպտեմբերի 27–ից մինչ հոկտեմբերի 18–ը Արցախում վնասվել է մոտ 6000 շինություն` բնակելի տներ, մշակութային և հոգևոր նշանակություն ունեցող կառույցներ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 673 զինծառայողներ և 34 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6109 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 22 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 190 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 554 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում