Ներքին գզվռտոցով հակառակորդին մեզ համար վտանգավոր «սիգնալ» կփոխանցենք. Տեր–Պետրոսյան

Առաջին նախագահը, սակայն, հույս է հայտնել, որ քաղաքական ուժերն առաջնորդվել են Արցախի և Հայաստանի ճակատագրի նկատմամբ մտահոգությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik. ՀԱԿ նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր– Պետրոսյանն արձագանքել է Հայաստանի 13 կուսակցությունների երեկվա հայտարարությանը։

«Զարմանում եմ, թե ինչպես լուրջ և զանգվածային կուսակցությունների համբավ ունեցող ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն կարող էին ընկնել շուրջ մեկ տասնյակ անպատասխանատու մարդ-կուսակցությունների խելքին»,– ilur.am-ի փոխանցմամբ, ասել է Տեր– Պետրոսյանը։

Հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին. Փաշինյանի հարցազրույցը «Ֆրանս-24»-ին

Նա նաև նշել է, որ եթե դա արվում է PR նպատակով, ապա այն ընդամենը ձախորդ նախաձեռնություն է։

Առաջին նախագահը, սակայն, հույս է հայտնել, որ քաղաքական ուժերն առաջնորդվել են Արցախի և Հայաստանի ճակատագրի նկատմամբ մտահոգությամբ։

«Կարծում եմ` հայտարարության նախաձեռնողներն առաջնորդվել են ոչ թե պետական հեղաշրջման նպատակադրմամբ, ինչպես գնահատվում է ոմանց կողմից, այլ Արցախի և Հայաստանի ճակատագրի նկատմամբ ողջ հայ ժողովրդին համակած խոր մտահոգությամբ»,– ասել է նա։

Առաջին նախագահը նաև շեշտել է, որ նույնիսկ հետպատերազմյան ներքին գզվռտոցն  ամենևին ցանկալի հեռանկար չէ։

«Այսօր անհրաժեշտ է հայության համար կենսական նշանակություն ունեցող միաբանությունը: Դրանով մենք ընդամենը հակառակորդին մեզ համար վտանգավոր «սիգնալ» կփոխանցենք»,– ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանը։

ԼՂ–ն միշտ եղել է հայերի երկիր. Փաշինյանը մեկնաբանել է իր հայտնի հայտարարությունը

Հիշեցնենք` հոկտեմբերի 17-ին ՀՀ 13 կուսակցություն դիմել է կառավարությունը՝ որոշումներ ընդունելու, օպերատիվ գործողություններ ծրագրելու և համակարգելու իրավասություններով օժտված ռազմաքաղաքական հարցերի շտաբ ստեղծելու առաջարկով։

ՀՀ քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր- Խաչատուրյանը հանդիպել էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Հանդիպմանը քննարկվել էր ՀՀ-ի և Արցախի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած իրավիճակը: