ԼՂ–ում խաղաղապահների տեղակայումը կողմերին զերծ կպահի փոխադարձ մեղադրանքներից. Մորոզով

Ռուս պատգամավորի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված պարզաբանումը պետք է անցնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հարթակում և բազմակողմանի բնույթ կրի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին զենք մատակարարելու մասին մեղադրանքները կարող են դադարել այդ գոտում խաղաղապահներ մտցնելուց հետո, ՌԻԱ Նովոստիին ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի անդամ Անտոն Մորոզովը:

Ստեփանակերտի երկնքում խոցվել է հակառակորդի անօդաչու թռչող սարք

«Եվ քանի դեռ լուծված չէ Լեռնային Ղարաբաղի տարածքում խաղաղապահ զորքերի տեղակայման հարցը, այդպիսի փոխադարձ մեղադրանքները շարունակվելու են` ով ում ինչ է մատակարարում, ինչու և այլն։ Ամենակարևորը արյունահեղությունը դադարեցնելն է, և այդ տարածաշրջանում խաղաղություն ապահովելը։ Ցավոք, առայժմ այլ իրավիճակ է, ուստի սպասելի է, որ հետագայում էլ տարբեր կողմերից նման մեղադրանքներ կլինեն»,-ասել է Մորոզովը։

Ռուս պատգամավորի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված պարզաբանումը պետք է անցնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հարթակում և բազմակողմանի բնույթ կրի։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 18-ի ժամը 19:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 710 զինծառայողներ և 36 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6109 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 22 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 192 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 558 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում