Ճահճուտներում կենդանիները հոշոտում են ադրբեջանցիների դիերը. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչը պատմեց, որ այսօր անձամբ է տեսել տեսանյութը, թե ինչ վիճակում են հայական ԶՈւ կողմից վերահսկվող տարածքում մնացած ադրբեջանցիների դիերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանին պետք չեն սեփական զինծառայողների դիերը, նա թքած ունի իր կորուստների վրա։
Այսօր հրավիրված ամփոփիչ ասուլիսում, մեկնաբանելով Ադրբեջանի այն հայտարարությունը, որ պատրաստ է հայկական կողմին միակողմանի հանձնել իր տարածքում մնացած դիերը, ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Թշնամու ոչնչացված զրահատեխնիկան իսրայելական արտադրության է. Շուշան Ստեփանյան

«Ես այսօր տեսա նաև այն տեսանյութը, որի մասին ասում էին, թե ինչպես են ճահճուտներում կենդանիները հոշոտում իրենց դիերը»,– ասաց Հովհաննիսյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Բաքուն կտրականապես մերժել է վիրավորներին մարտադաշտից դուրս բերելու միջնորդության փորձը։ ՀՀ ԱԳՆ–ն տեղեկացրել էր, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ փորձ է արվել պայմանավորվածություն ձեռք բերել գիշերվա ընթացքում վիրավոր զինծառայողներին մարտադաշտից դուրս բերելու համար, ինչը սակայն կտրականապես մերժվել է պաշտոնական Բաքվի կողմից։

Երեկ` հոկտեմբերի 17-ին, ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն այսօր առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք կան զոհեր ու վիրավորներ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն էլ հայտնեց, որ հակառակորդը հարձակում է սկսել ձեռնտու դիրքեր գրավելու նպատակով։