ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի - Sputnik. Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանի նկատմամբ կիրառված զենքի էմբարգոյի ավարտը կօգնի անվտանգություն ու խաղաղություն ապահովել տարածաշրջանային մակարդակով:
Ինչի կհանգեցնի Իրանի նկատմամբ զենքի էմբարգոյի վերացումը. փորձագետը փակագծեր է բացել
«Աշխարհի հետ պաշտպանության ոլորտում համագործակցելու այս կարգավորումը խաղաղության ու անվտանգության հաղթանակն է մեր տարածաշրջանում», - գրել է նախարարը Twitter-ի իր միկրոբլոգում:
Խոսելով էմբարգոյի մասին, որի գործողության ժամկետը լրացավ այսօր` Զարիֆը նշել է, որ դա պատմական իրադարձություն է միջազգային հանրության համար` ի հեճուկս ԱՄՆ-ի գործողությունների:
Գնդակոծություններն իրենց պատասխանը կստանան. Իրանը կրկին զգուշացնում է
Նշենք, որ ԱՄՆ-ն փորձում էր սահմանափակող միջոցների երկարացման հասնել, բայց բավարար աջակցություն չստացավ ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդում։
Մեկ օրում Իրանի տարածքում առնվազն 8 ԱԹՍ է ընկել արցախյան հակամարտության գոտուց