Էրդողանը Հայաստանին զինելու մեղադրանք է ուղղել Մինսկի խմբի համանախագահ երկրներին

Մինչ Ալիևը փորձում է հասկանալ` որտեղից Հայաստանին այդքան զենք, այդքան տեխնիկա, նրա ավագ դաշնակիցն արդեն գտել է հարցի պատասխանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին մեղադրել է Հայաստանին զինելու համար։

«Ի՞նչ են նրանք ասում ի պատասխան այն բանի, որ մենք աջակցում ենք մեր ադրբեջանցի եղբայրներին։ Ի՞նչ է ասում մինսկյան եռյակը` ԱՄՆ–ն, ՌԴ–ն ու Ֆրանսիան։ Նրանք աջակցում են Հայաստանին` բոլոր հնարավոր միջոցներով զենք մատակարարելով»,– ասել է Էրդողանը։

Հետաքրքրական է, որ ընդամենը մեկ օր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, խոսելով հայկական կողմի սպառազինության մասին, զարմանք էր հայտնել, թե որտեղի՞ց Հայաստանին այդքան զենք, այդքան տեխնիկա:

«Հայտնի է Հայաստանի ռազմական բյուջեն, պետբյուջեն: Ի՞նչ միջոցներով են գնում այն զենքն ու տեխնիկան: Հարց է առաջանում` ո՞վ է նրանց զինում»,– ասել էր Ալիևը։

Բաքուն անտեսում է Մինսկի խմբին. Արցախի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել

Ադրբեջանի նախագահը համոզմունք էր հայտնել, որ Հայաստանը մաքսանենգ սխեմաներով շատ վտանգավոր, մեծ կործանարար ուժ ունեցող տեխնիկա է ստանում։

«Մենք ցանկանում ենք ստանալ այս հարցերի պատասխանները, և ես համոզված եմ, որ կստանանք», - ասել էր Ալիևը:

Սամվել Կարապետյանը պատասխանել է Ալիևի մեղադրանքներին

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 673 զինծառայողներ և 36 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6109 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 22 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 192 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 558 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում