Արմեն Գրիգորյանի և Արգիշտի Քյարամյանի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. ԱԱԾ

ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումները զբաղվում են կեղծ կայքով` պարզելու դրա ձևավորման ու ֆինանսավորման աղբյուները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ու ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի մասին տարածվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ, գնդապետ Արթուր Գևորգյանը։

Արմեն Գրիգորյանի և Արգիշտի Քյարամյանի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. ԱԱԾ

«Դա կեղծ էջ է, և այն ամենը, ինչ այդ կայքում գրված է, չի համապատասխանում իրականությանը»,– ասաց Գրիգորյանը` մեկնաբանելով lurer.live անհասկանալի էջի տարածած կեղծ տեղեկությունները։

ԱԱԾ–ն հորդորում է զերծ մնալ խուճապ պարունակող հրապարակումներից

Գրիգորյանի խոսքով` համապատասխան ստորաբաժանումները զբաղվում են այդ էջով` պարզելու դրա ձևավորման ու ֆինանսավորման աղբյուրները։

Նշենք, որ այս կայքն այսօր հայտնել էր, որ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, իբր հայկական բանակի պլանների ու տեղաշարժի մասին գաղտնի տվյալներ է փոխանցել Ադրբեջանին։

Նույն կեղծ աղբյուրը նաև գրում է, իբր լրտեսության մեջ է կասկածվում նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանը։ Նա, իբր գաղտնի օպերացիաների մասին տեղեկություններ է հաղորդել հակառակորդին, ինչի համար երեկվանից ԱԱԾ մեկուսարանում է։

ՀՀ ԱԱԾ–ն հերքում է Ադրբեջանի հատուկ ծառայությունների «հիվանդ հայտարարությունը»