ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Չնայած պատերազմին, Արցախում չեն մոռանում նաև գյուղատնտեսական աշխատանքների մասին։
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը բերքահավաքի լուսանկարներ է հրապարակել Facebook-ում։
«Չնայած պատերազմական դժվար օրերին՝ Արցախի հանրապետության Ասկերանի շրջանում շարունակվում են իրականացվել եգիպտացորենի և արևածաղկի բերքահավաքի աշխատանքները»,– գրում է Պողոսյանը։
Նշենք, որ Արցախում քայլեր ենր արվում նաև քաղաքաշինության առումով` պատերազմի հետքը վերացնելու համար։ Այսօր Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանն ընդունել էր ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանին և ՀՀ շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանին: Քննարկվել են շինարարության «առաջնագծում» սպասվող առաջիկա անելիքները: