Ադրբեջանը հարձակվել է ձեռնտու դիրքեր գրավելու նպատակով. ՊՆ

Հակառակորդը շարունակում է խախտել նաև հրադադարի երկրորդ պայմանավորվածությունը։ Հրետանային ակտիվ կրակից հետո Ադրբեջանը հարձակման է անցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի զինված ուժերը հարավային ուղղությամբ հարձակվել են ձեռնտու դիրքեր գրավելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Հերթական անգամ կոպտորեն խախտել են նոր մարդասիրական հրադադարը: Ժամը 07:20-ին հրետանային ակտիվ կրակից հետո հակառակորդը ձեռնտու դիրքեր գրավելու նպատակով հարձակում է ձեռնարկել հարավային ուղղությամբ (Խուդաֆերինի ջրամբար): Երկուստեք կան զոհեր և վիրավորներ»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Խոդա Աֆարինի կամ Խուդաֆերինի ջրամբարն արհեստական լիճ է Արաքս գետի վրա՝ Իրանի ու Արցախի սահմանին: Արևելյան Ադրբեջան նահանգի Խոմարլու քաղաքից 8 կիլոմետր է հեռու, իսկ Հադրութի շրջանի Առաջամուղ գյուղից՝ 30 կիլոմետր:

Քիչ առաջ Արցախի ՊԲ–ն հայտնել էր, որ Ադրբեջանի հարձակման հետևանքով երկուստեք կան զոհեր ու վիրավորներ:

Նշենք՝ երեկ ՀՀ արտգործնախարարությունը հայտնել էր, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի «հյուսիսային դարպասները». տեսանյութ առաջնագծից

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 17-ի ժամը 18:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 633 զինծառայողներ և 34 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6109 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 22 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 190 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 554 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում