«Հայ տղամարդկանց զգուշացրել էինք, որ զուսպ լինեն». Հախնազարյանը` Վիեննայի ակցիայի մասին

Աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանի խոսքով`իրենք կարողացան Ավստրիայի մայրաքաղաքում երաժշտության միջոցով մարդկանց ուշադրությունը հրավիրել Արցախի խնդրին և այնտեղ ընթացող պատերազմին։
Sputnik
«Հայ տղամարդկանց զգուշացրել էինք, որ զուսպ լինեն». Հախնազարյանը` Վիեննայի ակցիայի մասին

Հանրահայտ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, օպերային թատրոնի առջև անցկացված համերգի մասին, որին մասնակցել են հայ երաժիշտները։ Նրա խոսքով` համերգը մի նպատակ ուներ` ցույց տալ աշխարհին, որ մենք մշակույթ ունեցող ժողովուրդ ենք և միակ բանը, ինչի մասին երազում ենք, խաղաղությունն է։

«Այդ համերգը կազմակերպել էինք, որպեսզի աջակցենք Արցախի ու Հայաստանի ազատության համար առաջնագծում պայքարող մեր տղաներին։ Ի տարբերություն մեր թշնամիների, մենք ունենք դարերի պատմություն, մշակույթ, տաղանդ և գեն։ Իմ կարծիքով` մենք հասանք մեր նպատակին և կարողացանք այդ խաղաղությունը փոխանցել մեր ունկնդրին»,–ասաց Հախնազարյանը։

Նրա խոսքով`իրենք կարողացան երաժշտության միջոցով մարդկանց ուշադրությունը հրավիրել Արցախի խնդրին և այնտեղ ընթացող պատերազմին։

«Հայ տղամարդկանց զգուշացրել էինք, որ զուսպ լինեն». Հախնազարյանը` Վիեննայի ակցիայի մասին

«Համերգի ողջ ընթացքում զարմանալի ու հուզիչ լռություն էր։ Յուրահատուկ էներգետիկա էր տիրում։ Համերգը տևեց 1.5 ժամ։ Շատ լավ անցավ։ Հասարակությունը մեզ շատ լավ ընդունեց»,–ասաց թավջութակահարը։

«Հայ տղամարդկանց զգուշացրել էինք, որ զուսպ լինեն». Հախնազարյանը` Վիեննայի ակցիայի մասին

Ըստ Հախնազարյանի` իրենք մտահոգություններ ունեին, որ ադրբեջանցիներն ու թուրքերը սադրանքների կդիմեն, քանի որ քիչ հեռու ադրբեջանցիները ևս ցույց էին կազմակերպել։

«Բարեբախտաբար համերգի ընթացքում ոչ մի սադրանք չեղավ։ Ամեն դեպքում մենք հայ տղամարդկանց զգուշացրել էինք, որ իրենց շատ զուսպ պահեն և հնարավոր պրովոկացիայի չտրվեն»,–ասաց Հախնազարյանը և շեշտեց, որ փաստացի հայ ժողովուրդը կռվում է Ադրբեջանի, Թուրքիայի և ահաբեկիչների դեմ։

Հիշեցնենք` ավելի վաղ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի Facebook-յան էջում հրապարակվել էին «երաժշտական ցույցի» լուսանկարները։

Հավելենք, որ համերգին ելույթ են ունեցել նաև դաշնակահար Նարե Արղամանյանը, դուդուկահար Արամ Իփեկջյանը, ջութակահար Գայանե Միրզոյանը, երգչուհիներ Ստելլա Գրիգորյանը և Թերեզա Բեգլարյանը:

Արդեն տևական ժամանակ է` աշխարհի տարբեր անկյուններում բնակվող հայերը բողոքի ակցիաներ են անցկացնում՝ քաղաքակիրթ աշխարհից պահանջելով ճանաչել Արցախի անկախությունն ու գործուն քայլեր ձեռնարկել ադրբեջանա–թուրքական ահաբեկչությունը դադարեցնելու համար։