Ստեփանակերտը կրկին հրթիռակոծվում է

Արցախի մայրաքաղաքում կրկին միացել է օդային տագնապի ազդանշանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. Վաղ առավոտից Ադրբեջանը վերսկսել է Ստեփանակերտի հրթիռակոծությունը։ Տեղում աշխատող Sputnik Արմենիայի թղթակցի փոխանցմամբ՝ պայթյունների ձայներ են լսվել 4:30–ին, կրկին միացվել է օդային տագնապը։

Շուշիին ու Ստեփանակերտին հարվածել են ավելի հզոր միջոցներով. Արծրուն Հովհաննիսյան

Մեր թղթակցի հաղորդմամբ՝ քիչ առաջ Ստեփանակերտում կրկին միացավ օդային տագնապի ազդանշանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 16-ի ժամը 12:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 633 զինծառայողներ և 34 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5959 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 21 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 181 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 552 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում