Կյանքս կյանքիդ գնով. Քրիստինե Պեպելյանի հուզիչ երգը ընկած տղաների հիշատակին

Այս հաղթանակը չափազանց թանկ է լինելու մեզ համար. ապրելու ենք հարյուրավոր հերոս տղաների կյանքի գնով։
Sputnik

Բոլորս հոգով ու մտքով հիմա Արցախում ենք։ Ամեն օր ազգովի ուրախանում, հպարտանում ենք հայկական զինուժի հաջողություններով, հերոսական պայքարով, հաղթական լուրերով։ Բայց և ամեն օր սգում, մեզնից մի մասնիկ ենք կորցնում, երբ հրապարակվում են Արցախում ընկած տղաների անուններ...

«Եղիր խիստ, բայց արդարացի». տեսանյութ գնդապետ Վահագն Ասատրյանի հիշատակին

Այս պատերազմում իսկապես ծանր գին ենք վճարում։ Հաղթանակը չափազանց թանկ է նստելու մեզ վրա, որովհետև ապրելու ենք բազմաթիվ հերոս տղաների կյանքի գնով։

«Կյանքդ կյանքիս համար, կյանքս կյանքիդ գնով». երգչուհի Քրիստինե Պեպելյանը հուզիչ երգ է ձայնագրել անմահացած հերոսների հիշատակին։

«Գարունդ մնաց կիսատ, երկինքն էր ավա՜ղ կանչում, անունդ հավերժ գրվեց հերոս տղերքի գրքում...»։

Անկեղծ, զգացական տողերով երգն ավելի հուզիչ է դառնում, քանի որ ուղեկցվում է հանուն հայրենիքի, հանուն բոլորիս գոյության նահատակված հերոսների լուսանկարներով։

Մարտական ենք տրամադրված, մանավանդ հակառակորդի մեծ կորուստներից հետո. տեսանյութ առաջնագծից

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 16-ի ժամը 12:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 633 զինծառայողներ և 34 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5959 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 21 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 181 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 552 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում