ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր- Խաչատուրյանը հոկտեմբերի 17-ին հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, տեղեկացնում են ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակից։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է ՀՀ-ի և Արցախի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական
ագրեսիայի հետևանքով առաջացած իրավիճակը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ 13 կուսակցություն դիմել է կառավարությունը՝ որոշումներ ընդունելու, օպերատիվ գործողություններ ծրագրելու և համակարգելու իրավասություններով օժտված ռազմաքաղաքական հարցերի շտաբ ստեղծելու առաջարկով։