ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետություն մաքսանենգ ճանապարհով զինամթերք չի տեղափոխվում։ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը, թե տարբեր երկրների օդային տարածքներով քաղաքացիական ինքնաթիռներով մաքսանենգ զենք է բերվում մեր երկիր։
Հիվանդ երևակայության արդյունք. այսպես է բնորոշում ԱԱԾ-ն Ադրբեջանի նախագահի մակարդակով տարածվող կեղծ լուրերը։
«Ըստ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տրամադրության տակ գտնվող կոնկրետ տվյալների՝ ադրբեջանական կողմը զբաղվում է դեպի իր տարածք զգալի քանակությամբ ռազմամթերք և վարձկան ահաբեկիչներ գաղտագողի տեղափոխելու նենգ գործելաոճով, որի մասին են վկայում Բաքվի օդանավակայանից, ադրբեջանական «Սիլկ ուեյ» (Silk Way) բեռնափոխադրող ավիաընկերության «Բոինգ-747» և «ԻԼ-76» ինքնաթիռներով, դեպի տարբեր երկրների ռազմական օդանավակայաններ կատարվող և հետադարձ ուղղությամբ իրականացվող չվերթերը։ Օրինակ՝ արձանագրվել է 2020 թվականի հոկտեմբերի 16-ին Բաքվից դեպի Աֆղանստանի Բաղրամի օդանավակայան իրականացվող չվերթը, հոկտեմբերի 17-ին՝ Աֆղանստանի Բաղրամի օդանավակայան – Պակիստանի Լաշկառ գահի օդանավակայան – Բաքու չվերթը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հեռախոսային զրույցները կարող են վտանգել զինվորների կյանքը. ԱԱԾ–ն նորից է զգուշացնում
ԱԱԾ-ի տեղեկություններով՝ նախատեսված է ոչ միայն նույն երթուղով չվերթ հոկտեմբերի 18-ին, այլև Բաքվից միջանկյալ օդանավակայանով Կանդագարի օդանավակայան ու հետադարձ չվերթերը։ Նմանատիպ չվերթեր են կատարվելու նաև հոկտեմբերի 19-ից հետո:
Հատկանշական է, որ նշված չվերթերի մի մասը միջազգային չվացուցակների համակարգում բացակայում են, ավելին՝ որոշ օդանավակայաններ անգամ միջազգային դասակարգում չունեն:
«Ակնհայտ խոսուն և իրադրության մասին հստակ պատկերացում տվող այս տվյալները փաստում են, որ թուրքա-ադրբեջանա-ահաբեկչական դաշինքն այս գործողություններով փորձում է ընդլայնել ահաբեկիչներ և զինամթերք ներգրավելու աշխարհագրությունը, ինչպես նաև իր այդ չարամիտ գործելաոճը կոծկելու նպատակով սեփական հակաօրինական արարքները վերագրել հայկական կողմին՝ դրանով հանդերձ փորձ կատարելով նաև լարվածություններ ստեղծել միջազգային տարբեր հարաբերություններում»,- շեշտվում է հաղորդագրության մեջ։
ԱԱԾ-ն պաշտոնապես դիմում է միջազգային իրավասու կառույցներին՝ հորդորելով չտրվել ադրբեջանական սադրանքներին: Միաժամանակ, կոչ է անում քննության առարկա դարձնել տրամադրված հավաստի տեղեկություններն ու բազմակողմանիորեն ստուգել դրանք։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 16-ի ժամը 12:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 633 զինծառայողներ և 34 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5959 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 21 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 181 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 552 տանկ և ՀՄՄ:
Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։
«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում