Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են մարդասիրական զինադադարի նոր ժամկետի մասին

Այս որոշումը կայացվել է՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների՝ հոկտեմբերի 1-ին արված հայտարարության...
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար, նշված է ՀՀ արտգործնախարարության կայքում։

«Այս որոշումը կայացվել է՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Լավրովը Ղարաբաղում ստեղծված իրավիճակը քննարկել է Մնացականյանի և Բայրամովի հետ

Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Դոնալդ Թրամփը և Էմանյուել Մակրոնը հոկտեմբերի 1-ին հրապարակած համատեղ հայտարարությունում ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ են արել դադարեցնել կրակը և վերսկսել բանակցությունները:

Իսկ հոկտեմբերի 9-ին Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպեցին, որից հետո հայտարարվեց, որ հումանիտար հրադադար կլինի` դիերի, ռազմագերիների փոխանակման համար։ Սակայն հոկտեմբերի 10-ին, երբ արդեն ուժի մեջ էր հումանիտար հրադադարը, ադրբեջանական զինված ուժերը սկսեցին հրթիռակոծել Ստեփանակերտը, իսկ հետո արդեն անցան լայնածավալ հարձակման առաջնագծի մի շարք ուղղություններով։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Լավրովն ու Չավուշօղլուն կրկին քննարկել են Ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը

Հոկտեմբերի 17-ի ժամը 18:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 633 զինծառայողներ և 34 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6109 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 22 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 190 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 554 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա