Հայաստանի տարածքում թշնամու 2 ԱԹՍ է խոցվել․ ՊՆ

ՀՀ օդային տարածքում հայտնաբերվել էին հակառակորդի ԱԹՍ-ներ։ Ձեռնարկվում էին համապատասխան միջոցներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ օդային տարածքում ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու ԱԹՍ։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Տեղեկացրել էինք, որ ՀՀ օդային տարածքում ժամեր առաջ հայտնաբերվել էին հակառակորդի ԱԹՍ-ներ։ Ձեռնարկվում էին համապատասխան միջոցներ։

«73 տարեկան մարդ եմ, նման բան չեմ տեսել, սա ֆաշիզմ ա». տեսանյութ՝ հրետակոծված Շոշ գյուղից

Հավելենք, որ ժամեր առաջ օդային տագնապ էր հայտարարվել ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում։ Ավելի ուշ հայտարարվել էր օդային տագնապի ավարտ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 16-ի ժամը 12:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 633 զինծառայողներ և 34 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5959 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 21 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 181 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 552 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում