Թաքցրել է ֆիզիկական խնդիրը, որ Արցախ մեկնի. Սանոսյանը ուշագրավ պատմություն ներկայացրեց

Սևանցի տղան զինկոմիսարիատում եղած ողջ ընթացքում ձեռքը գրպանից չի հանել. դիտմամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում ուշագրավ մի պատմություն ներկայացրեց։ Սևանցի մի տղա թաքցրել է իր ֆիզիկական խնդիրը, որպեսզի առաջնագիծ մեկնի։

«Սևանցի Գևորգը ձեռքը գրպանը Սևանի զինկոմիսարիատից հասել է մինչև ռազմաճակատ։ Ինչո՞ւ ձեռքը գրպանը, որովհետև նրա մեկ ձեռքի մատները կտրված են դաստակից։ Նա զինկոմիսարիատում թաքցրել է այդ փաստը` ձեռքը գրպանում պահելով»,–ասաց Սանոսյանը։

Մարզպետը հայտնեց, որ այժմ վերոհիշյալ տղան ռազմաճակատում է` ադրբեջանական զինված ուժերի դեմ կռիվ տվողների կողքին։ Նրա խոսքով` նման հերոսական դրվագների ականատես ենք լինում ամեն օր։

Գեղարքունիքի մարզում արդեն 18 ԱԹՍ է խոցվել. գյուղատնտեսական աշխատանքները խաթարվում են

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 17-ի ժամը 18:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 633 զինծառայողներ և 34 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6109 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 22 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 190 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 554 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում