ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խնդրանքով դիմել է Ֆրանսիայի կառավարությանը՝ համապատասխան աջակցություն ցուցաբերելու Հայաստանի առողջապահության համակարգին։
Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին, և հանդիպման ընթացքում էլ անդրադարձել են այս թեմային։
«Թորոսյանը դիմել է Ֆրանսիայի կառավարությանն աջակցության համար նպատակ ունենալով մեծացնել Հայաստանի կարողությունները՝ ստեղծված իրավիճակում դժվարությունները հաղթահարելու համար»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նոր տիպի կորոնավիրուսի տարածման պատճառով երկու երկրներում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ԼՂ–ում ընթացող ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանի առողջապահական համակարգում առկա մարտահրավերները:
Լաքոտն իր զորակցությունն է հայտնել ռազմական գործողությունների հետևանքով զոհված և վիրավորում ստացած զինծառայողների ընտանիքներին։
Լաքոտը վերահաստատել է` Ֆրանսիան պատրաստ է աջակցել, որ Ղարաբաղում կրակը դադարեցվի