ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik. Արցախի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է մարդասիրական զինադադարի նոր ժամկետ սահմանելը։
«Ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների և ՀՀ ջանքերը՝ ուղղված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցմանը և լարվածության նվազեցմանը։ Արցախը հաստատում է իր պատրաստակամությունը՝ փոխադարձ հիմունքներով պահպանելու մարդասիրական զինադադարի պայմանները՝ 2020թ․հոկտեմբերի 10-ի Մոսկվայի հայտարարության և հոկտեմբերի 17-ի պայմանավորվածությունների համաձայն»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Դոնալդ Թրամփը և Էմանյուել Մակրոնը հոկտեմբերի 1-ին հրապարակած համատեղ հայտարարությունում ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ են արել դադարեցնել կրակը և վերսկսել բանակցությունները:
Իսկ հոկտեմբերի 9-ին Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպեցին, որից հետո հայտարարվեց, որ հումանիտար հրադադար կլինի` դիերի, ռազմագերիների փոխանակման համար։ Սակայն հոկտեմբերի 10-ին, երբ արդեն ուժի մեջ էր հումանիտար հրադադարը, ադրբեջանական զինված ուժերը սկսեցին հրթիռակոծել Ստեփանակերտը, իսկ հետո արդեն անցան լայնածավալ հարձակման առաջնագծի մի շարք ուղղություններով։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 17-ի ժամը 18:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 633 զինծառայողներ և 34 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6109 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 22 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 190 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 554 տանկ և ՀՄՄ:
Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։
«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում