Ադրբեջանի գործողությունների հետևանքով 7800 անշարժ գույք և 720-ից ավելի մեքենա է վնասվել

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է, թե ինչ վնասներ են հասցրել ադրբեջանական զինված ուժերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. Ադրբեջանական զինված ուժերը սեպտեմբերի 27-ից սկսած թիրախավորել են ավելի քան 130 բնակավայր, որոնք գտնվում են տարբեր աշխարհագրական դիրքերում։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։

Ադրբեջանը ձգտում է ռազմական գործողությունների մասշտաբներն ընդլայնել. Արցախի ԱԳՆ

«Ադրբեջանի գործողությունների հետևանքով 7800 անշարժ գույք է վնասվել` բնակարան, տուն, խանութ, 1310-ից ավել ենթակառույցվածք, 720-ից ավելի մեքենա»,–ասաց Բեգլարյանը։

Նրա խոսքով` Ադրբեջանի ԶՈւ կողմից դիտավորյալ հարձակման են ենթարկվել նաև գործարանները։

Բեգլարյանը նշեց, որ արդեն 2 միջանկյալ զեկույցներ և տարբեր հաղորդագրություններ են ներկայացրել ՄԻԵԴ, այդ թվում՝ փակ զեկույց։ Դրանցում ներկայացվում է Ադրբեջանի ԶՈւ կողմից հայ զինծառայողների և քաղաքացիականների դեմ դաժան ու անմարդկային վերաբերմունքը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հայ գերիներին նվաստացրել են ու սպանել. ՄԻՊ–ը տեսանյութերը կուղարկի միջազգային մարմիններին

Հոկտեմբերի 17-ի ժամը 18:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 633 զինծառայողներ և 34 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6109 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 22 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 190 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 554 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում