Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին

Ադրբեջանը Միլոնովին «սև ցուցակում» է ներառել ԼՂՀ իր այցը Բաքվի հետ չհամաձայնեցնելու և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik.  Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը ՌԴ ԱԳՆ-ին բողոքի նոտա է հղել  Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովի արցախյան այցի առնչությամբ, ՌԻԱ Նովոստիին են հայտնել ադրբեջանական դիվանագիտական առաքելությունից։

Ավելի վաղ Ադրբեջանը Միլոնովին ներառել էր իր «սև ցուցակում» Բաքվի հետ արցախյան այցը չհամաձայնեցնելու պատճառով։  Պատգամավորը ՌԻԱ Նովոստիին ասել էր, որ ԼՂՀ այցելել է մարդասիրական նպատակներով։

Բաքուն հակամարտության էսկալացիա է ուզում. Միլոնովը՝ «սև ցուցակում» հայտնվելու մասին

«ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովի կողմից` Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների խախտմամբ ադրբեջանական բռնազավթված տարածքներ ապօրինի այցի կապակցությամբ, Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի Հանրապետության դեսպանությունը բողոքի նոտա է հղել Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարությանը», – հայտարարել են դիվանագիտական առաքելությունում։

Բաքուն 2013 թվականին հրապարակել է այն օտարերկրացիների «սև ցուցակը», որոնք առանց Ադրբեջանի իշխանությունների հետ համաձայնեցնելու այցելել էին ԼՂՀ տարածք։ Ցուցակում ընդգրկված անձանց մուտքն Ադրբեջան արգելված է։ Ցուցակը ժամանակ առ ժամանակ թարմացվում է։

Ինքը` Միլոնովը, մեկնաբանելով իր ընդգրկվելը «սև ցուցակում», ասել է, որ այդպիսով Բաքուն ցուցադրում է ԼՂՀ–ում իրավիճակի հետագա սրացման իր ցանկությունը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Ռուս պատգամավոր Վիտալի Միլոնովը Արցախ է այցելել. ադրբեջանական օգտատերերը քարկոծում են նրան

Հոկտեմբերի 17-ի ժամը 13:30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 633 զինծառայողներ և 34 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6109 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 22 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 186 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 554 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում