Աշխատանքներ են տարվում Զոհրաբ Մնացականյանի` ԱՄՆ այց կազմակերպելու ուղղությամբ

Մնացականյանի` ԱՄՆ այցի շրջանակներում նախատեսվում է հանդիպում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Վաշինգտոն նախապատրաստելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ The Hill-ին հայտնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսիսյանը:

Ներսիսյանը հույս է հայտնել, որ Մնացականյանի այցը տեղի կունենա այս ամիս, որի շրջանակներում նախատեսվում է հանդիպում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ։

Զոհրաբ Մնացականյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն են զրուցել

Դեսպանը տեղեկացրել է, որ այցի մանրամասների մասին պաշտոնապես կհայտնեն ՀՀ ԱԳՆ-ն և ԱՄՆ պետքարտուղարությունը։

Ի դեպ, հանդիպումը ծրագրված է ԱՄՆ-ի և Հայաստանի ամենամյա ռազմավարական երկխոսության շրջանակներում, սակայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման ֆոնին այն նոր նշանակություն է ձեռք բերում։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն WSB հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր` Վաշինգտոնը հուսով է, որ հայերը կկարողանան պաշտպանվել Լեռնային Ղարաբաղում։