Քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով` Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նշում է, որ Արցախ մեկնել ցանկացողները պետք է ընտրեն այլ ճանապարհ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik.Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով` Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է։

Հրետակոծվել են Տող, Տիգրանավան, Այգեհովիտ և Աղավնո բնակավայրերը

Նշենք, որ Սոթք-Քարվաճառը Երևանն Արցախին կապող ճանապարհներից մեկն է։

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Ինչ վերաբերում է Լարսին, ապա արտակարգ դրությամբ պայմանավորված` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։

Ինչպես է անցել գիշերն արցախա–ադրբեջանական սահմանին

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։

Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Երբ լռությունն ավելի խոսուն է, քան ճիչը. արցախցի կանայք և երեխաները երեք ձայնի են սպասում