Շոշ գյուղի բնակիչը վիրավորվել է, ոչ թե զոհվել

Նախնական տվյալներով` Ասկերանի շրջանի Շոշ համայնքում երեք քաղաքացիական անձ վիրավորվել է՝ Յուրի Մելքումյան, Սողոմոն Մելքումյան, Գրիգորի Վերդյան: Համայնքին հացվել է նյութական մեծ վնաս: Մանրամասները ճշտվում են:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Թշնամու հրետակոծության հետևանքով Արցախի Ասկերանի Շոշ համայնքում քաղաքացիական բնակիչը ոչ թե զոհվել է, այլ վիրավորվել։ Sputnik Արմենիայի թղթակիցը Ստեփանակերտից հայտնում է, որ ճշտված տվյալներով ՝ գյուղի գնդակոծության հետևանքով մոտ տղամարդը վիրավորվել է։  «Գյուղի բնակիչները հայտնել են, որ խոսքը 35 տարեկան երիտասարդի մասին է, նա ունի 5 երեխա, որոնք այժմ Հայաստանում են։

Կապան քաղաքում օդային տագնապ է հայտարարվել

ԱՀ ՄԻՊ էլ հայտնում է, որ նախնական տվյալներով` Ասկերանի շրջանի Շոշ համայնքում երեք քաղաքացիական անձ վիրավորվել է՝ Յուրի Մելքումյան, Սողոմոն Մելքումյան, Գրիգորի Վերդյան: Համայնքին հացվել է նյութական մեծ վնաս: Մանրամասները ճշտվում են:

Նշենք, որ Ստեփանակերտի և հարակից բնակավայրերի հրետակոծությունից հետո Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնեց, որ նախնական տվյալներով մեկ խաղաղ բնակիչ է զոհվել։

Հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը, հատկապես լուսադեմին, թշնամին հրետանու կիրառմամբ  ինտենսիվ կրակ է բացել Մարտունի քաղաքի և Կարմիր Շուկա բնակավայրի ուղղությամբ, իսկ առավոտյան` Բերդաշեն համայնքի ուղղությամբ։ Հրետակոծվել են Հադրութի շրջանի Տող, Քաշաթաղի շրջանի Տիգրանավան, Այգեհովիտ և Աղավնո բնակավայրերը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 16-ի ժամը 12:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 633 զինծառայողներ և 34 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5959 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 21 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 181 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 552 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում