Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել

Վեց երկրներում Հայաստանի դեսպանը, որն օրեր առաջ էր հետ կանչվել այդ պաշտոնից, նոր պաշտոն է ստացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ է նշանակվել։

Էդվարդ Նալբանդյան․ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արա Այվազյանին նշանակել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ»,–նշված է Փաշինյանի որոշման մեջ։

Ի դեպ, մինչ այդ Այվազյանը Մեքսիկայի, Կոստա Ռիկայի, Կուբայի, Հոնդուրասի, Գվատեմալայի և Պանամայի ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնն էր զբաղեցնում։ Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նա օրեր առաջ էր հետ կանչվել վերոհիշյալ երկրներում Հայաստանի դեսպանի պաշտոնից։

Այվազյանը դրանից առաջ էլ եղել է Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպան։