Կապան քաղաքում օդային տագնապ է հայտարարվել

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ տեխնիկական պատճառներով սխալմամբ օդային տագնապ է հնչել նաեւ Մեղրի ու Գորիս քաղաքներում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի - Sputnik. Սյունիքի մարզի Կապան քաղաքում մոտ կես ժամ առաջ հայտարարվել է օդային տագնապ, Sputnik Արմենիային տեղեկացնում են Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ տեխնիկական պատճառներով սխալմամբ օդային տագնապ է հնչել նաև Մեղրի ու Գորիս քաղաքներում։

Հիշեցնենք, որ ժամեր առաջ օդային տագնապ էր հնչել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում։

Նշենք նաև, որ հոկտեմբերի 10-ին ադրբեջանական ԶՈւ-ն հարվածային ԱԹՍ էր կիրառել Երիցվանք գյուղական համայնքի, նաև Հայաստանի Սյունիքի մարզի, Կապանի շրջանի Արծվանիկ բնակավայրի ուղղությամբ։

Ժամը 23.41-ին ԱԻՆ-ից հայտնեցին, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում հայտարարված է օդային տագնապի ավարտ։