ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. Կանադայի Տորոնտո քաղաքում հումանիտար օգնություն է հավաքվել Արցախի համար։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է Կանադայում բնակվող հայ երիտասարդ Ռուբեն Ջանբազյանը։
Նա լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում են հավաքված օգնության բազմաթիվ արկղերը։ Հրապարակմանը կից հայ երիտասարդն օգտագործել է այս օրերին սոցցանցերում տարածված հեշթեգերը` «Արցախը ուժեղ է», «Հաղթելու ենք»։
Պատերազմական դրության այս օրերին սփյուռքահայությունը մի բռունցք է դարձել։ Ֆրանսիայից մինչև Կանադա, Մարսելից մինչև Մոսկվա, Նիդերլանդներց մինչև Ջավախք օդային և ցամաքային ճանապարհով աշխարհասփյուռ հայերը հայրենիք են ուղարկում համայնքային ջանքերով հավաքագրված բեռները:
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 15-ի ժամը 14:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 604 զինծառայողներ և 32 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5959 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 21 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 181 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 552 տանկ և ՀՄՄ:
«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։
Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը