Հյուսիսում հակառակորդին չի հաջողվել գրավել ոչ մի բարձունք. Արծրուն Հովհաննիսյան

Հարավում հայկական զորքերը վերախմբավորվել են, մինչ այս պահը ծանր մարտերը շարունակվում են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի - Sputnik. Արցախի հյուսիսում այսօր հակառակորդին չի հաջողվել գրավել ոչ մի բարձունք։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Ստեփանակերտը կրկին գնդակոծվում է

«Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը և ահաբեկիչները հյուսիսային և հարավային ուղղություններով երկար հրետակոծությունից հետո անցել են լայնածավալ հարձակման։ Հյուսիսում երկու կատաղի գրոհներից հետո մեր ուժերը հետ են շպրտել հակառակորդին։ Հյուսիսում հակառակորդը չի կարողացել գրավել ոչ մի բարձունք ու դիրք», – ասել է Հովհաննիսյանը։

Արցախի հարավում հայկական զորքերը վերախմբավորվել են, մինչ այս պահը ծանր մարտերը շարունակվում են։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 16-ի ժամը 12:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 633 զինծառայողներ և 34 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5959 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Արծրուն Հովհաննիսյանը Հադրութի, վիրահատված ադրբեջանցու և ՌԴ զորավարժությունների մասին

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 21 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 181 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 552 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում