Համառ ու ծանր մարտերը շարունակվում են. Արծրուն Հովհաննիսյան

Արցախա–ադրբեջանական շփման գծում ռազմական գործողությունները շարունակվում են։ Հայկական կողմը միայն մեկ ելք է տեսնում` հաղթանակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Արցախում համառ ու ծանր մարտերը շարունակվում են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Ամեն րոպե պատմություն է կերտվում, մեր գոյության իրավունքի պատմությունը։ Այլ ելք չկա, պիտի հաղթենք»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

ՊԲ հրետանու անվրեպ խոցումներն ու թշնամական զինուժի կորուստները. տեսանյութ

Հոկտեմբերի 16-ի ժամը 12:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 633 զինծառայողներ և 34 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5959 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 21 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 181 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 552 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում