Գնդակոծություններն իրենց պատասխանը կստանան. Իրանը կրկին զգուշացնում է

Իրանական ԶԼՄ-ների տվյալներով՝ Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի սկզբից Իսլամական Հանրապետության սահամանամերձ գոտում ավելի քան 50 արկ է ընկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի - Sputnik. Իրանի արտաքին գործերի նախարարությունը հերթական անգամ զգուշում է հղել Լեռնային Ղարաբաղում հակամարտող կողմերին իրանական տարածք արձակված արկերի հետ կապված։

ՀՀ-ում Իրանի դեսպանության ռազմական կցորդն այցելել է պաշտպանության նախարարություն

«Իրանի զինված ուժերը պահպանում են Իրանի քաղաքացիների, այդ թվում՝ երկրի հյուսիսարևմտյան սահմանային շրջանների բնակիչների անվտանգությունը: Եթե նման գնդակոծությունները կրկնվեն, Իրանի Իսլամական Հանրապետությունը անտարբեր չի մնա», – Twitter-ում գրել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն։

Նա իր գրառումն ավարտել է #նախազգուշացում հեշթեգով։

Իրանական ԶԼՄ-ների տվյալներով՝ Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի սկզբից Իսլամական Հանրապետության սահամանամերձ գոտում ավելի քան 50 արկ է ընկել։

Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոհանին կառավարության նիստում հայտարարել էր, որ Թեհրանը չի կարող թույլ տալ, որ արկերը հայտնվեն Իրանի Իսլամական Հանրապետության սահմանների մոտ, և որ Ղարաբաղյան պատերազմի պատրվակով ահաբեկչության ստվերը հայտնվի տարածաշրջանում։